Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Այլևս ոչ մի քաղբանտարկյալ

Այլևս ոչ մի քաղբանտարկյալ
23.09.2013 | 17:24

Ստեղծվում է քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի պաշտպանության համազգային կոմիտե: Այդ մասին իր Ֆեյսբուքյան էջում կոչ է արել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Ըստ Զուրաբյանի՝ կոմիտեի անդամ է դառնում ցանկացած ոք, ով ստորագրում է հետևյալ նախադասությունը. «Մենք ճանաչում ենք Տիգրան Առաքելյանին քաղբանտարկյալ և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան»:

«Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է հասկանա, որ մեր հասարակությունը այլևս երբեք չի հանդուրժի քաղբանտարկյալների գոյությունը երկրում՝ անկախ քաղաքական հայացքներից, և որ մենք բոլորս համարում ենք մեզ բանտարկված, եթե երկրում կա գոնե մեկ քաղբանտարկյալ»,- գրել է Լևոն Զուրաբյանն իր կոչում:
Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանն ազատազրկվել է 2011 թ. օգոստոսի 9-ին, ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով: Տիգրան Առաքելյանին ազատազրկելու համար իրավապահ մարմինները հիմք էին ընդունել բացառապես ոստիկանների ցուցմունքները: Իսկ այս տարվա սեպտեմբերի 18-ին Վերաքննիչ դատարանը առանց որևէ հիմնավորման մերժեց ԱԺ ինը պատգամավորների, ինչպես նաև՝ հարյուրից ավելի հանրաճանաչ և հեղինակավոր գիտնականների, մշակույթի գործիչների, բժիշկների, լրատվական միջոցների ղեկավարների և լրագրողների, իրավապաշտպանների և հասարակական գործիչների դիմումը՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1276

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ